Երկու ամսից պարզ կդառնա` «Էյր Արմենիա»-ի չվերթի իրականացման օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու ամիս անց պարզ կդառանա, թե «Էյր Արմենիա» ավիաընկերությունը երբ կկարողանա չվերթներ իրականացնել: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց «Էյր Արմենիայի» մամլո քարտուղար Սիրակ Համբարձումյանը:

«Բոլոր անհրաժեշտ հայտերը ներկայացրել ենք, որպեսզի սերտիֆիկատների ժամկետները երկարացնենք, կոդերն ենք վերականգնում: Այսպես ասած՝ ավիաընկերությունը վերադարձնում ենք աշխատանքային վիճակի: Վաճառքի համակարգերի վերականգնումը հավանաբար երկու ամիս կտեւի»,- ասաց Համբարձումյանը:

Ի վերջո, ընկերությունը երբ կկարողանա չվերթներ իրականացնել հարցին, նա պատասխանեց. «Դա արդեն պարզ կլինի մոտ 2 ամսից»: Ինչ վերաբերում է պարտքերի մարման խնդրին, նախատեսվում է, որ հարցը պետք է լուծվի 24 ամսում: Կոնկրետ ժամանակացույցով նախատեսված է, թե որ պարտատերի պարտքը մինչեւ երբ պետք է մարվի: Ի դեպ, «Էյր Արմենիա»-ի մամուլի քարտուղարի խոսքերով՝ իրենք դրական են վերաբերվում հայկական ավիաշուկայում «Արմենիա» ավիաընկերության մուտքին:

«Մենք ողջունում ենք իրենց մուտքը հայկական ավիաշուկա: Թող բազմաթիվ հայկական ավիաընկերություններ մուտք գործեն շուկա»,- ասաց Համբարձումյանը:




Լրահոս