Ինչպես է ստացվում, որ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք ամուսիններից հարուստ են լինում. հերթական «երջանիկը» Կովալենկո Շահգալդյանն է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանը եւս պատկանում է այն պաշտոնյաների թվին, որի կինն ավելի հարուստ է, քան ինքը:

Ըստ Շահգալդյանի հայտարարագրի՝ նրա դրամական միջոցները անցած տարի կազմել են ընդամենը 7 հազար դոլար: Նրա ամսական աշխատավարձը 720 հազար դրամ է: Բացի այդ՝ նա հայտարարագրել է 80 հազար դոլարի փոխառություն: Շահգալդյանը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է մեկ հողամաս, 41 մլն 250 հազար դրամ եւ 40 հազար դրամ արժողությամբ բաժնետոմսեր:

Կովալենկո Շահգալդյանի կինը՝ Գայանե Շահգալդյանը, ստանալով ամսական 35 հազար դրամ կենսաթոշակ, կարողացել է անցած տարվա ընթացքում գնել 2 բնակարան՝ 33 մլն դրամ եւ 48 մլն դրամ արժողությամբ, եւ 9 մլն դրամ արժողությամբ հողամաս: Միաժամանակ տիկին Շահգալդյանը անցած տարի վաճառել է 85 մլն դրամանոց բնակարան: Ի դեպ, գնված բնակարանները Գայանե Շահգալդյանը ձեւակերպել է որպես նվիրատվություն:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս