Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը մեջքի վնասվածք է ստացել Իսպանիայի հավաքականի` Իտալիայի ընտրանու դեմ ընկերական խաղում:
«Արքայական ակումբ»-ի ավագը փոխարինվել է ընդմիջումից հետո` մեջքի ցավի պատճառով: Կիսապաշտպանն արդեն բժշկական հետազոտություն է անցնում «Ռեալ»-ում:
Նշվում է նաև, որ Ռամոսը կարող է բաց թողնել «Բարսելոնա»-ի դեմ խաղը, որը կայանալու է ապրիլի 2-ին: