Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Ռեալ Սոլթ Լեյք»-ում, շնորհակալական խոսքեր է ուղղել դարպասապահ Ռոման Բերեզովսկուն: Հիշեցնենք, որ վերջինս երեկ իր հրաժեշտի հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի կազմում:
«Ինձ համար մեծ պատիվ էր եղել խաղալ Ռոման Բերեզովսկու` մեր ավագի հետ: Շնորհակալ եմ ամենի համար, Ռոման»,-գրել է նա: