
Ինչպես արդեն հայտնել էինք` Հայաստան-Բելառուս հանդիպման երկրորդ խաղակեսում խաղադաշտ ներխուժեց ֆուտբոլասերներից մեկը, որին իրավապահները կարողացան հեռացնել հաղադաշտից: Ավելի ուշ պարզվեց, որ նա ՖԱՖ շարժման անդամ Հայկ Բաբայանն է, ով ակտիվ երկրպագու է:
Նրա քայլի շուրջ ArmLur.am-ը զրուցեց շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանի հետ, ով նշեց, որ դա շարժման կողմից նախօրոք պլանավորված չի եղել:
Ջանջոյանի խոսքով` Հայկն ուղղակի այդ կերպ իր բողոքն է արտահայտել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և հավաքական մի քանի ֆուտբոլիստներ չհրավիրելու դեմ: Անդրադառնալով այդ միջադեպի հնարավոր հետևանքներին` Սերգեյը նշեց, որ հանդիպումն ընկերական բնույթ է կրում և կոշտ սանկցիաներ չեն կիրառվի:
Հավելենք, որ նման մի միջադեպ էր գրանցվել նաև Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ, երբ խաղադաշտ էր վազել Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը և քաղբանտարկյալների ազատություն պահանջել: