
Իրաքում ֆուտբոլի մարզադաշտում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 41 մարդ է զոհվել, փոխանցում է Associated Press-ը: Ավելի քան 105 մարդ վնասվածք է ստացել:
Ավելի վաղ հաղորդվել է 29 զոհի մասին:
Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:
Ավելի ուշ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: