ՓԱԿՎԵԼ Է ԽՈՂՈՎԱԿԱՏԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթ էին զանգահարել Արարատի մարզի Ազատավան գյուղի մի խումբ բնակիչներ եւ իրար հերթ չտալով՝ դժգոհում էին, որ փակվել է գյուղի ոռոգման ջրի գլխավոր խողովակատարը: Գյուղացիները մտավախություն հայտնեցին, որ ամառվա այս շոգին ջրի բացակայությունը կարող է իրենց զրկել բերքից: Ի՞նչ է կատարվում գյուղի ոռոգման ջրի խողովակատարի հետ: Մեկնաբանություններ ստանալու համար «Ժողովուրդ»-ը զանգահարեց Ազատավանի ղեկավար Սարգիս Խաչատրյանին: «Ոչ մի ջուր էլ փակ չէ, եկե՛ք տեսե՛ք»,-կարճ կապեց գյուղապետը: Երբ հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինչու են գյուղացիները բողոքում, վերջինս ասաց. «Ես ի՞նչ իմանամ, ո՞վ ա բողոքում»: Հիշեցնենք, որ վերջերս Ազատավանի բնակիչները մամուլի միջոցով դժգոհել էին նաեւ խմելու ջրի պակասից:
Երբ «Ժողովուրդ»-ը գյուղացիներին փոխանցեց համայնքի ղեկավարի խոսքերը, նրանք ավելի վրդովվեցին. «Մենք իրենից ոչինչ չենք ակնկալում: Հենց գյուղապետարանի շենքի մոտ լցված պարկերով աղբն օրերով չի տեղափոխվում, ողջ գյուղն աղբի մեջ կորած է, նա ի՞նչ հարց լուծող է»:




Լրահոս