Նոյեմբերյանի N զորամասերից մեկում մահացած զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող, նույն զորամասի զինծառայող Դավիթ Խաչատրյանի հարազատներն արդեն երկու ամիս է՝ չեն տեսել նրան: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց մեղադրյալի եղբայր Վարդան Խաչատրյանը. «Քննիչն ասում է՝ այսպես է պետք, այսպես եմ անում: Ո՛չ թույլ են տվել՝ տեսնենք, ո՛չ էլ գոնե հեռախոսով խոսենք, որ իմանանք՝ ինչ վիճակում է, ինչի կարիք ունի: Մենք միայն կալանավայր սնունդ տանող մարդկանցից ենք հետաքրքրվում, թե ինչ վիճակում է նա»: Նշենք, որ Դ. Խաչատրյանը գտնվում է Վանաձորի զինվորական ոստիկանության մեկուսարանում: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ