Որքան ունեցվածք է կուտակել փոխնախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները 2015-ին ավելացել են 500 հազար ռուսական ռուբլով:

Ըստ այդմ, նրա դրամական միջոցները կազմել են 65 հազար դոլար, 2 մլն դրամ, 500 հազար ռուբլի եւ 18 հազար եվրո: Նրա ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 100 հազար դրամ: Փոխնախարարը անցած տարի 41 հազար դոլարով վաճառել է «Toyota Land Cruiser 4.0» մակնիշի ավտոմեքենա: Քարամյանի կնոջ՝ Կարինե Նազարյանի դրամական միջոցները 2015-ի վերջին կազմել են 20 հազար դոլար, 22 հազար եվրո եւ 1 մլն դրամ:




Լրահոս