Հազիվ հաղթահարելի ճանապարհ Նոյեմբերյանից Երևան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի վարորդները Երեւանից սահմանամերձ Նոյեմբերյան քաղաք շուրջ 200 կմ ավտոճանապարհը հաղթահարում են երեքուկես ժամում: Պատճառն այն է, որ Հրազդանի տարածաշրջանում, Սեւանի մայրուղում հարյուրավոր փոսեր կան, որոնք խանգարում են երթեւեկին, մեքենաները դրանք շրջանցելով՝«լամբադա են պարում»: Բանն այն է, որ ճանապարհաշինարարները փոսերը խորացրել եւ լայնացրել են, որպեսզի հետագայում փոսային նորոգումներ կատարեն, սակայն տեղացած ձյունն ու անձրեւները փոսերը լցրել են ջրով: Հատկապես գիշերային ժամերին ջրառատ այդ փոսերը վատ տեսանելի են, ինչի արդյունքում շատ վարորդներ վնասում են մեքենաները` ընկնելով այդ խորը փոսերի մեջ: Վարորդները հույս չունեն, որ փոսային նորոգումները շուտ կկատարվեն, քանի որ փորձը ցույց է տվել, որ այդ գործընթացը մեզ մոտ երբեմն ամիսներ է տեւում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս