ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը… դատապարտում է վթարի կապակցությամբ մեղադրվող բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հանդեպ դատարանում դրսեւորված անթույլատրելի, անմարդկային վերաբերմունքի առիթով»:

Հովիկ Աբրահամյան armlur.am

Ի՞նչ օգուտ Հովիկ Աբրահամյանի դատապարտելուց, երբ ՀՀ քաղաքացին արդեն նվաստացվել է, եւ դրանով նաեւ ՀՀ իշխանություններն են նվաստացվել: Ուշացած ու արդեն անիմաստ հայտարարությունների փոխարեն անհրաժեշտ էր ժամանակին նորմալ խորհրդարանական դիվանագիտություն վարել, միջազգային մասշտաբով հարգանք ձեռք բերել, որպեսզի Հունգարիան, Ռուսաստանը եւ այլ երկրներ տեղն եկած ժամանակ Հայաստանին նման «ապտակներ» չհասցնեն, քանի որ դրանից տուժում է հայ մարդու, ՀՀ քաղաքացու արժանապատվությունը՝ չնայած այդ արժանապատվությունը նախեւառաջ տուժում է սեփական երկրում իշխանությունների ջանքերով:




Լրահոս