ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերջին երկու տարում իմ շուրջ դավեր նյութելն ու տրամագծորեն հակառակ հատկանիշներով ինձ ներկայացնելը մի խումբ մարդկանց տարերքն է դարձել: Այս ամենում տուժում է միայն հասարակությունը, որին, ցավոք, շարունակում են պահել թյուրիմացության դաշտում»:

Նավասարդ Կճոյան

Այս հասարակությունն իրականում միայն տուժում է եւ թյուրիմացության դաշտում է մնում Նավասարդ Կճոյանի նման «բենթլիավոր» հոգեւորականներ ունենալով: Չենք կարծում, թե իրենք՝ հոգեւորականները, դա չեն գիտակցում, պարզապես նրանց մեջ ընդունված կարգ է իրենց սրբի տեղ դնելը, եւ ոչ միայն նրանց մեջ: Մեր երկրում անձեռնմխելիությունից օգտվում են քրեաօլիգարխները, չինովնիկները, պատգամավորներն ու որոշ հոգեւորականներ: Եթե մեկն էլ համարձակվում է նրանց մասին ճշմարտությունը բարձրաձայնել, անմիջապես դառնում է դավեր նյութող, սադրիչ, ապազգային տարր, դրսի ուժերի պատվեր կատարող:




Լրահոս