ՓԵԼԵՇՅԱՆԸ` ԳՅՈՒՄՐՈՒ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու ավագանու որոշմամբ ապրիլի 16-ին վավերագրական կինոյի մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանին շնորհվել էր «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը, որը հանդիսավոր արարողության ժամանակ նրան հանձնվեց երեկ` Գյումրու քաղաքապետարանում: Այդ կոչումը նրան շնորհվել է, քանի որ բարձր է գնահատվել Արտավազդ Փելեշյանի ներդրումը համաշխարհային կինովավերագրության մեջ: Հաշվի է առնվել նաեւ այն հանգամանքը, որ նա բարձր է պահել Հայաստանի եւ Գյումրու անունը, ինչպես նաեւ լրացել է ռեժիսորի 75-ամյակը:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Ա. Փելեշյանին հանձնվեց նաեւ «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակը:
Նշենք, որ Ա. Փելեշյանը ծնվել է Լենինականում 1938թ.: Կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ եւ ժողովրդական արտիստ Ա. Փելեշյանը համաշխարհային վավերագրական կինոյի հայտնի դեմքերից է: Նրա մշակած «տարածական մոնտաժի» մեթոդը նոր խոսք է կինոյի պատմության մեջ:




Լրահոս