ABC News-ն ի մի է բերել այն 18 տեսարժան վայրերը, որոնք 2013թ. ընթացքում ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Դրանց թվում են Ճապոնիայի խորհրդանիշ Ֆուձի լեռը, Տաջիկստանի ազգային պարկը՝ 2,5 մլն հեկտար տարածք, Քենիա-Լեւա լեռան արգելանոցը, Չինաստանի Սինձիան Տինշան լեռնային հատվածը, Նամիբ ավազի ծովը: Ցուցակում ընդգրկված են նաեւ Էթնա հրաբուխը Սիցիլիայում, Մեքսիկայի El Pinacate y Gran Desierto de Altar Biosphere արգելանոցը, Լեհաստանի եւ Ուկրաինայի Կարպատիայի շրջանի փայտե եկեղեցիները, Կոիմբրայի, Ալթայի եւ Սոֆիայի համալսարանները, Կարմիր ծովածոց բասկական կետորսական գյուղը, Ֆիջիի մայրաքաղաք Լեւուկան՝ որպես պատմական նավահանգիստ: Մյուսների թվում են հյուսիսկորեական Կեսոն քաղաքի հուշարձանները, որոնք բաղկացած են պատմամշակութային 12 տարբեր բաղադրիչներից, ինչպես նաեւ Ռաջիստանի լեռնային ամրոցները, պարսկական Գյուլիստանի պալատը, Հուանհե Հանիի բրնձի դաշտերը, որոնք 1200 տարվա պատմություն ունեն, գերմանական Բագրպարկը, Ղրիմի Խերսոնես Տավրիկյան հնագույն քաղաքը եւ Ալ Զուրբիա հնավայրը Պարսից ծոցում:
ՆԵՐԱՌՎԵԼ ԵՆ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՑՈՒՑԱԿՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ