
Բրյուսելի ոստիկանությունը տարհանել է քաղաքի Հյուսիսային երկաթուղային կայարանի ուղևորներին, փոխանցում է RTBF-ն:
Երկաթուղային կայարանի աշխատանքը դադարեցվել է անվտանգության նկատառումներով:
Իրավապահ մարմինների աշխատակիցները ստուգումից հետո հայտնել են կեղծ ահազանգի մասին:
Ավելի վաղ նմանատիպ կեղծ ահազանգ էր գրանցվել Բրյուսելի համայնքներից մեկում:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելի մետրոյում և օդանավակայանում սերիական ահաբեկչություններ են տեղի ունեցել, որի հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել: