ՀԺ. Նախարարությունում փոշմանել են, ուղեվարձը չեն թանկացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ “Հայկական ժամանակին” հայտնի է  դարձել, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունըը փոշմանել է միջմարզային ու միջպետական ուղեւորափոխադրումների սակագնի բարձրացման հարցում։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. “Նախարարությունից, թեեւ ոչ ուղղակի, հաստատեցին այդ լուրը։
Հայտնի է, որ նախարար Գագիկ Բեգլարյանն ընդամենն օրեր առաջ ասում էր, որ թանկացումն անխուսափելի է, պարզապես դա պետք է լինի մինիմալ չափով։ Այսօր իրավիճակն այլ է՝ Երեւանում ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաների եւ ճնշումների արդյունքում”,- գրում է “Հայկական ժամանակը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




Լրահոս