Առավոտ. Ինչո՞ւ ՀՀ-ն չի վիճարկում Գազպրոմի որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ի՞նչ վիճակի կլինեին մեր պապերը, ովքեր կռվել են գերմանացիների դեմ և իրենց կյանքը տվել հանուն հայրենիքի, եթե այսօր տեսնեին, որ գերմանացիներն ավելի էժան գնով են ՌԴ-ից նավթ ու գազ գնում, քան հայերը։ Ավելին, եթե իմանային, որ “Գագպրոմը” գերմանացիներն են ղեկավարում”,- “Առավոտի” հետ զրույցում նման հարց հնչեցրեց Մոսկվայում բնակվող մեր հայրենակից, իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը։ Պարոն Խաչատրյանը մեկ հարց էլ ունի. “Ինչո՞ւ Հայաստանը միջազգային կարգով չի վիճարկում “Գազպրոմի” որոշումը ՝ գազը թանկացնելու մասին։ Չէ՞ որ հանուն “այդ միասնական հայրենիքի մեր պապերն էլ են զոհվելե”,-գրում է թերթը։




Լրահոս