Ժողովուրդ. Հանրապետական պատգամավորի եղբայրն իրենով է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Գագիկ Մելիքյանի եղբայրը՝ Արթուր Մելիքյանը, Տավուշի մարզի Բերդ քաղաքի “Հայփոստ”-ի շենքն “իրենով” է արել:
Բանն այն է, որ Գագիկ Մելիքյանը նախկինում Բերդ քաղաքի “Հայփոստ”-ի տնօրենն է եղել: Շենքի նկուղային հատվածը տրամադրվել է “Հայփոստ”-ի աշխատակիցներին, որպեսզի իրենց գործունեությունը ծավալեն, իսկ 2-րդ եւ 3-րդ հարկերն Արթուր Մելիքյանը տվել է վարձակալությամբ ու այդ կերպ գումարներ է վաստակում: Այժմ Արթուր Մելիքյանն “Արմենտել” ընկերության Բերդի մասնաճյուղի տնօրենն է:
Երեկ փորձեցինք “Ժողովուրդ”-ի այս տեղեկությունը ճշտել Գագիկ եւ Արթուր Մելիքյաններից, սակայն նրանք համառորեն մեր հեռախոսազանգերին չէին պատասխանում:
Առավել մանրամասն`  այսօրվա համարում




Լրահոս