“Հրապարակը” գրում է, որ թիվ 33 եւ 36 ավտոբուսների գծատեր, ԲՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանը` Կարամելի Հարութը, երեկ մեր լրագրողի հետ զրույցում ընդօրինակելով քաղաքապետարանին, ուղեվարձի թանկացման վերաբերյալ ասաց, որ իրենք վնասով են աշխատում 100 դրամի դեպքում, եւ 50 տոկոսով թանկացումը համաչափ է:
Ուշագրավ է, որ ուղեվարձի թանկացման դեմ քաղաքացիական բողոքի ակցիաներին միացել են նաեւ որոշ ԲՀԿ-ական պատգամավորներ, ովքեր համարում են, որ կատարվածը կամայականություն է: Ստացվում է, որ կուսակիցների բողոքը նաեւ Ղարագյոզյանի դեմ է, սակայն ԲՀԿ-ական պատգամավորը մեր այդ դիտարկմանն անվրդով արձագանքեց, թե ինքը խնդիր չունի. “Ես չեմ կարծում, որ բողոքն իմ դեմ է, մարդիկ բողոքում են, բայց հաշվարկն ուրիշ բան ա ցույց տալիս: Թող ասեն՝ էդ որտեղ ենք գերշահույթ ապահովում, որ մենք տեղը չգիտենք”:
Մանրամասները` այսօրվա համարում