
Մարտի 27-ին, ժամը 02.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ուսանողական փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող մթերային խանութում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ն. Թ.-ին պատկանող վագոն-տնակում, որը ծառայում է որպես մթերային խանութ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.30-ին, մարվել՝ 05.48-ին: Վագոն-տնակն աբողջությամբ այրվել է (մոտ 24 քմ):