“Ժողովուրդ” օրաթերթին հաջողվել է պարզել, որ Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ չկա որևէ իրավական ակտ։
“Համենայնդեպս, օրենսդրության համաձայն՝ ուղեվարձի փոփոխությունը կարող է վերանայվել երթուղին սպասարկող կազմակերպության ներկայացրած հիմնավոր հաշվարկների հիման վրա՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի, ասել է թե՝ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ։ Բացի արի ու տես, որ քաղաքապետարանը կոնկրետ որոշում չի կայացրել, այլ, ինչպես փոխանցում են “Ժողովուրդ”-ի աղբյուրները, “գծատերերի” հաշվարկների հիման վրա իր բանավոր համաձայնությունն է տվել սակագինը բարձրացնելու առաջարկին։
Քաղաքապետարանը նման շռայլություն է թույլատրել մեկ պարզ պատճառով որովհետև այդ “գծատերերն” անձամբ իրենք են. ինչպես հայտնի է՝Տարոն Մարգարյանը, Նրա աներձագ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և այսպես շարունակ”,- գրում է թերթը։
֊
Մանրամասները՝ “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում: