ՀԺ. Մրցո՞ւյթ, թե՞ ծանոթ-բարեկամներին գործի տեղավորելու նոր շանս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տեւական ժամանակ է՝ ինչ Գյումրիի քաղաքապետարանի մի շարք բաժիններում պետերի պարտականությունները կատարում են ոչ թե մրցութային կարգով հաղթած անձինք, այլ ուղղակի ժամանակավոր պաշտոնակատարները։ Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը եւ հավելում. “Սա նշանակում է, որ համաձայն ՀՀ “Համայնքային ծառայության մասին” օրենքի՝ անհրաժեշտ է անցկացնել մրցույթ՝ բաժինների պետերին նշանակելու համար։ Այս պահին Գյումրիի քաղաքապետարանում կա բաժնի պետերի 18 թափուր տեղ, ինչի համար էլ այսօրվանից մինչեւ հուլիսի 26-ը կպայքարեն դիմում հանձնած ՀՀ քաղաքացիները։
Հայաստանում գործող կարգերին համաձայն, չի բացառվում, որ այսօր մեկնարկած մրցույթը նույնպես վերածվի ծանոթ-բարեկամներին աշխատանքի ընդունելու մեծ ակցիայի։ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հիշեցնենք, քաղաքապետ դառնալուց հետո մեծ կադրային ջարդ իրականացրեց՝ ազատելով գործող աշխատակիցներին եւ իր մարդկանց նշանակելով։ Մրցույթը կարող է Բալասանյանին իր մյուս ծանոթներին աշխատանքի տեղավորելու շանս տալ…”,- գրում է “Հայկական ժամանակը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




Լրահոս