ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է մայրաքաղաքի կենտրոնում

Տրամաբանական է, թե այս մեքենայի վարորդն ինչու է դիմել այդ քայլին: Նա մեքենայի պետհամարանիշը փակել է, որպեսզի խուսափի տեսախցիկների եւ արագաչափ սարքերի ֆիքսած խախտումներից:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ինչպե՞ս պետք է իրականացվի հաշմանդամության կարգ ունեցող երեխաների տնային ուսուցումը:

Երանուհի Մանուկյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի՝
Առողջական վիճակի պատճառով ուսհաստատություններ ժամանակավորապես կամ մշտապես հաճախել չկարողացող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար կազմակերպվում է տնային ուսուցում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի, ուսումնական հաստատության, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի եւ նրա ծնողների միջեւ պայմանագրի հիման վրա:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը, որի համաձայն՝
տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդություններն են՝
ա) հոգեկան խանգարումներ, վարքի խանգարումներ՝ շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ եւ զառանցանքային խանգարումներ F20-F29 (կոդավորումը՝ ըստ հիվանդությունների միջազգային դասակարգման (10-րդ վերանայման) տրամադրության խանգարումներ (F30-F39) նյարդայնական եւ հոգեմարմնական խանգարումներ` կապված գերհույզի, սթրեսի հետ (F40-F48) վարքային համախտանիշներ՝ կապված ֆիզիոլոգիական խանգարումների եւ ֆիզիկական գործոնների հետ (F50-F59) մտավոր հետամնացություն (F70-F79) հոգեբանական զարգացման խանգարում եւ լեզվի զարգացման յուրահատուկ խանգարումներ (F80-F89) սովորաբար մանուկ կամ դեռահաս տարիքում սկսվող հուզական եւ վարքի խանգարումներ (F90- F98) հոգեկան խանգարումներ` առանց լրացուցիչ ճշտումների (F99):
շարունակելի

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշմանդամությունը սահմանվում է 1 տարի ժամկետով, 2 տարի ժամկետով, մինչեւ 18 տարին լրանալը եւ անժամկետ: «Հաշմանդամ երեխա» կարգավիճակը սահմանվում է երկու տարի ժամկետով կամ մինչեւ 18 տարին լրանալը:

 

 

 

 
ՀԱՐՑ. Եթե բնակիչը մինչեւ 2015թ. (մինչեւ 2005 եւ 2006թթ.) կանոնավոր մուծել է համատիրության վճարները (բնակարանի եւ աղբահանության), ապա ինչքանո՞վ է իրավաբանորեն հիմնավորված, որ համատիրությունը այժմ պահանջում է անհապաղ մուծել 2005 եւ 2006թթ. պարտք մնացած վճարները: Եթե բնակիչը փորձի մուծել այդ գումարը, ապա համատիրությունը արդյո՞ք չպետք է բնակչին ծանոթացնի, օրինակ՝ բյուջեի տնօրինմանը, կատարած աշխատանքներին եւ ընդհանուր ժողովի արձանագրություններին:
Վերջապես ինչպե՞ս պետք է իմանալ, թե ուր են գնում բնակիչների կողմից մուծված գումարները: Ո՞ւր է վերահսկողությունը համատիրությունների ֆինանսական գործունեության նկատմամբ:

Հարություն Գրիգորյան (53 տարեկան, ինժեներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի համար վճարները հաշվարկվում են համատիրության կազմում շենքը ընդգրկվելու պահից: Բնակիչների կողմից մուծված գումարները ծախսվում են տվյալ տարվա շենքի բյուջեով նախատեսված աշխատանքների կատարման համար, որի ֆինանսական վերահսկողությունն իրականացվում է շենքի սեփականատերերի եւ նրանց կողմից ընտրված համատիրության վերստուգիչ հանձնաժողովի կողմից:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ համատիրության գործունեության հիմնական նպատակներն են օրենքով սահմանված կարգով իրականացնել բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարումը, ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքերում ներկայացնել եւ պաշտպանել շենքի, շինությունների սեփականատերերի ընդհանուր շահերը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, դատական եւ այլ իրավասու մարմիններում: Մեր իրականության մեջ, սակայն, շատ հաճախ համատիրությունները պարզապես գումարներ են գանձում ոչինչ չանելու դիմաց:




Լրահոս