Թաղապետարանի աշխատակիցները ծեծի են ենթարկել ակտիվիստ աղջկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մաշտոցի պուրակում հրավիրված ասուլիսին ,Վճարում ենք 100 դրամե նախաձեռնության անդամներից Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի հրապարակում (Երրորդ մաս) թաղապետարանի աշխատակիցները ծեծի են ենթարկել ակտիվիստ աղջկան։ Այս մասին գրում է Tert .am-ը:
Աղջիկը անցորդներին կոչ է արել չվճարել 150 դրամ: Աղջիկը մենակ է եղել, ինչն էլ նպաստավոր գործոն է ծառայել Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցների համար՝ վերջինիս հանդեպ ֆիզիկական բռնություն գործադրելու համար: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ դեռևս չգիտեն տուժողի ինքնությունը և հիմա հենց այդ հարցով են զբաղվում։ Հայտնի չէ նաև՝ թաղապետարանի աշխատակիցների գործողությունները ինքնագործունեության շարքի՞ց են, թե՞ թելադրվել են Շենգավիթի թաղապետ Արմեն Սարգսյանի կողմից:




Լրահոս