ՄԻՊ-ը երեք հարց է հղել Տարոն Մարգարյանին ուղեվարձի թանկացման հարցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն  Անդրեասյանն այսօր՝ հուլիսի 24-ին պաշտոնական գրությամբ երեք հարցադրում է ուղղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
1. Ներքաղաքային տրանսպորտի սակագների թանկացումը հնարավոր է բացառապես Երևանի քաղաքապետի որոշման առկայության դեպքում: Արդյո՞ք Դուք ստորագրել և օրենքով նախատեսված ձևով հրապարակել եք նման որոշում և եթե ոչ, ապա ակնհայտ չէ՞, որ առանց պատշաճհրապարակման նման որոշում իրավաբանորեն գոյություն չունի:
2. Առանց քաղաքապետի որոշման տրանսպորտի սակագները բարձրացրած  բոլոր ուղևորափոխադրող ընկերությունները ենթարկվելու՞ ենպատասխանատվության:
3.  Եթե գործող ուղևորափոխադրող ընկերությունները դիմել են տրանսպորտի սակագնի բարձրացման խնդրանքով, ապա անհրաժեշտ չէ՞ արդյոքհայտարարել նոր մրցույթ, որին հնարավոր է մասնակցեն նոր ընկերություններ՝  100 ՀՀ դրամ սակագնի առաջարկով:
Կարեն Անդրեասյանը նաև նշել է. ” Տրանսպորտի սակագների թանկացման որոշումը անթույլատրելի է առանց պատշաճ հանրային քննարկման, բայց առավել դատապարտելի է, երբ նման թանկացումը կատարվում է օրենքի կոպիտ խախտումներով: Վստահ ենք, որ եթե սակագներիբարձրացման գործընթացը եղել է օրենքի խախտմամբ, ապա ոչ միայն պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն մեղավորները, այլևհուլիսի 20-ից հավելյալ գումարներ վճարած մեր համաքաղաքացիներին պետք է տրվի նյութական համարժեք փոխհատուցում”:




Լրահոս