Մոնրեալում, համերգի ժամանակ, Բեյոնսեն կատարելով շատերին հայտնի Halo երգը` նստել է օդափոխիչի դիմաց, որտեղ և հայտնվել են երգչուհու մազերը: Սակայն, երգչուհին շարունակել է երգել:
Հիշեցնենք, որ վերջին համերգի ժամանակ Բեյոնսեն երկրպագուին ուշաթափության էր հասցրել: Բեյոնսեն մոտեցել էր բեմեզրին՝ երկրպագուների ձեռքերը սեղմելու համար: Մի երիտասարդ նրա ձեռքը սեղմելուց անմիջապես հետո սկսել էր երջանկությունից թռչկոտել: Այդ ժամանակ երգչուհին ծնկի էր իջել եւ հանդիսատեսի գոչյունների ներքո գրկել նրան: Երբ Բեյոնսեն հեռացել է, տղամարդը կորցրել է գիտակցությունը: