ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ՀՀ Ազգային ժողովի դահլիճում

ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ երեկ Ազգային ժողովում, երբ հարց էր ներկայացնում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, դահլիճը գրեթե դատարկ էր:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ինչպե՞ս պետք է իրականացվի հաշմանդամության կարգ ունեցող երեխաների տնային ուսուցումը:

Երանուհի Մանուկյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդություններն են՝
բ) նյարդային համակարգի հիվանդություններ՝
(սիստեմային ատրոֆիաներ՝ գերազանցապես կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, արտաբրգային եւ այլ շարժողական խանգարումներ, նյարդային համակարգի այլ կազմափոխական հիվանդություններ, կենտրոնական նյարդային համակարգի ապամիելինացնող հիվանդություններ, էպիլեպսիա, նյարդամկանային սինապսի, առաջընթաց (պրոգրեսիվող) մկանային դիստրոֆիաներ) եւ այլ միոպաթիաներ, մանկական ուղեղային պարալիզ եւ այլ պարալիտիկ համախտանիշներ, ողնուղեղի ախտահարումներ, գ) բնածին շեղումներ՝ ողնուղեղային ճողվածք, ողնաշարի ճեղքվածք (spina bifida), բնածին արատներ, ողնաշարի բնածին այլ անկանոնություններ, նյարդային համակարգի բնածին այլ անոմալիաներ, ոսկրամկանային համակարգի բնածին անկանոնություններ, զարգացման արատներ եւ ձեւափոխումներ,
դ) այլ օրգան-համակարգերի խանգարումներ՝
լեւմատիզմ՝ ակտիվ փուլում՝ շարունակական ռեցիդիվող ընթացքով, պանկարդիտ, սրտի բնածին արատներ՝ սուբկոմպենսացիայի եւ դեկոմպենսացիայի փուլում, քրոնիկ թոքաբորբ՝ տարածուն պրոցեսի եւ արտահայտված ինտոքսիկացիայի առկայության դեպքում, հաճախակի ծանր նոպաներով կամ երկարատեւ ասթմատիկ վիճակով ընթացող բրոնխիալ ասթմա, նեֆրոտիկ համախտանիշով քրոնիկ երիկամային անբավարարությամբ ուղեկցվող քրոնիկ նեֆրիտ (N 03, N 05, N 08, N 13, N 18-N 19), մուկովիսցեդոզի ծանր ձեւեր (E84.9), քրոնիկ հեպատիտ եւ ասցիտի երեւույթներով ընթացող լյարդի ցիրոզ, տարբեր օրգանների չարորակ նորագոյացություններ, արյան մակարդելիության խանգարում՝ տեղաշարժման դժվարության առկայության դեպքերում (հեմոֆիլիայի ծանր ձեւ):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ անձին հաշմանդամության հասցնող հիմնական հիվանդությունները արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, որոնք առկա են գրանցված հաշմանդամություն ունեցող անձանց 31%-ի մոտ:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ունեմ ավանդ եւ մեր տարածքային սոցիալական բաժանմունքում հաշվառվել եմ, որպեսզի ստանամ իմ գումարը: Խնդրում եմ ասեք՝ երբ կհասնի իմ հերթը, ո՞րն է իմ հերթագրման համարը:

Ապերյան Արփենիկ Աղաբեկի (Շամշադինի շրջան, Մովսես գյուղ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում եմ, որ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող անձանց հաշվառման, հաշվառված տվյալների ճշտման, ճշտված ցուցակի ձեւավորման եւ վճարումների իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում է ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 23-ի N 460-Ն որոշմամբ: Ա. Ապերյանը, որպես «ՀՀ սահմանամերձ համայնքի բնակիչ» սոցիալական խմբի ներկայացուցիչ 2015թ. ապրիլին հաշվառվել է վերը նշված փոխհատուցումը ստանալու համար: Նրա հերթական համարն ավանդատուների փոխհատուցման ցուցակում 10267-ն է (2016 թվականի փետրվարի տվյալներով ավանդների դիմաց տրվող փոխհատուցումը ստացել է 6376 հերթական համարն ունեցող ավանդատուն): Հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են ամսական պարբերականությամբ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ շուրջ 11 հազար անձ, որոնցից 7500-ը մինչեւ 1929 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված անձինք են, իսկ 3500-ը՝ սահմանամերձ համայնքներում անձինք են հաշվառվել: 7500-ից շուրջ 5700-ը արդեն իսկ ստացել են ավանդի փոխհատուցում, իսկ սահմանամերձ համայնքների 3500 բնակիչներից ստացել են շուրջ 530-ը:




Լրահոս