Եթե դուք արդեն գրեթե տասն անգամ նայել եք «Անիծվածների կղզին» և փնտրում եք հերթական կինոշեդեվր, որը Ձեր երևակայթյունը տանում է մեկ այլ աշխարհ, որեմն AdMe.ru-ն ճիշտ ընտրություն է կատարել` Ձեզ օգնելու համար:
Քննություն
Հավաքել մի քանի անծանոթ մարդկանց ինչ-որ տարածության մեջ, պայմաններ դնել էքստրեմալ տարբեր աստիճանի, սահմանափակել ժամանակը և միջոցները, բաղադրատոմսը պարզ է, բայց հիանալի: Ութ թեկնածու լավ աշխատանքի համար, որոնցից կընտրվի միայն մեկը: Նրանցից յուրաքանչյուրը պետք է պատասխանի մեկ հարցի, բայց ինչ հարց….
Լավագույն առաջարկ. դիտել առցանց
Վերգիլի Օլդմանն աճուրդային տան գործադիր տնօրեն է: Նա ժամանակ առ ժամանակ իր գործընկեր Բիլի հետ ամբողջ աշխարհի աչքի առջև մանևրներ է անում` շահարկելով և խաբելով թե’ վաճառողներին և թե’ գնորդներին: Առանձնատան իր գաղտնի սենյակում նա հավաքել է տարբեր դարերի հարյուրավոր անգին նկարներ: Մի օր խորհրդավոր մի կին, ով թաքցնում է իր ինքնությունը, խնդրում է նրան վաճառել հնաոճ ընտանեկան իր:
Այժմ դու տեսնում ես ինձ. դիտել առցանց
Աշխարհի ամենալավ իլյուզիոնիստների թիմն իր իսկ շոուի ժամանակ կազմակերպում է կողոպուտներ` մուկ-կատու խաղալով ԿԳԲ-ի գործակալների հետ:
Ով եմ ես. դիտել առցանց
Բենջամինը համակարգչային երիտասարդ հանճար է: Մանկուց նա երազել է գերհերոս դառնալ և նվաճել աշխարհը: Բայց իրական աշխարհում նա ոչինչ է: Նրա կյանքն անսպասելի փոխվում է, երբ հանդիպում է իր հակադարձ պատկերին` խարիզմատիկ Մաքսին:
Միայն ամենալավը
Հանելուկային անհետացում, անցյալի գաղտնիքներ, գլխավոր հերոսի հոգեբանական առողջություն, ինտրիգներ և գեղեցիկ ռոմանտիկ պատմություն: Այս ամենը`մեկ ֆիլմում:
Երկվորյակ
Այս ֆիլմը ստիպում է աշխատեցնել ուղեղը: Սայմոնը համեստ և հասարակ աշխատող է: Աշխատանքում նրան չեն նկատում, իսկ նրա երազանքների աղջիկն էլ անտեսում է նրան: Թվում է` այդպես կշարունակվի մշտապես, բայց մի անգամ հայտնվում է արտաքինով նրա երկվորյակը` Ջեյմսը, ով բնավորությամբ նրա հակապատկերն է: Ջեյմսը սկսում է վերցնել նրա կյանքը:
Ժամանակի հանգույց
Հեկտորն ամենահասարակ մարդն է, ով իր կյանքից դժգոհ չէ: Օրերից մի օր անտառում նա հայտնվում է ժամանակի մեքենայի մեջ: Սա հաստատ հերթական ամերիկյան պատմությւոնը չէ:
Անհետացած աղջիկը. դիտել առցանց
Ամեն ինչ պատրաստ էր նրանց ամուսնության 5-ամյակի տոնակատարության համար, երբ կինն անհետացավ: Տանը մնացել էին բռնության, արյան հետքեր, որոնք փորձել էին մաքրել: Մնացել էին նաև «բանալիներ», որոնք նրանք օգտագործում էին «Գանձերի որոնում» խաղը խաղալիս: Եվ, կարծես, հենց այդ բանալիներն են գալիս օգնության տղամարդուն իր պաշտելի կնոջ որոնման աշխատանքների ընթացքում: Կինը նաև անհասկանալի գրություններ է թողել, որոնք նույնպես կօգնեն լույս սփռել նրա առեղծվածային անհետացման հանգամանքների վրա: Ինչպե՞ս կավարտվեն սիրող ամուսնու որոնումները…
Կուբ
Եթե անգամ հնում եղել այդպիսի միտք, առաջին խոշոր «հերմետիկ թրիլլերը» դարձավ հենց «Կուբը». Այսպիսով մի քանի մարդիկ հյատնվում են տարօրինակ մի վայրում, որտեղ շատ վտանգավոր է: Նրանք ամեն ինչ անում են այնտեղից դուսր գալու համար:
Արհեստական ինտելեկտ. դիտել առցանց
Ֆիլմի սյուժեն զարգանում է մի երիտասարդի շուրջ, ում վարձում է մի միլիարդատեր, ով իր կարողությունը կուտակել է բարձրտեխնոլոգիների ոլորտում կատարած մշակումների շնորհիվ: Աշխատակցի առաջադրանքը պետք է լինի մեկ շաբաթ շարունակ մի մեկուսի վայրում փորձարկել կին-ռոբոտին՝ արհեստական ինտելեկտով: