Հուլիսի 23-ին՝ ժամը 20:25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ իր հարևանը դանակով մտել է իր տուն և հարձակվել իր վրա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, 1959 թ. ծնված Վաչագան Խ.-ն, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հարևանների նկատմամբ, մոտ 30 րոպե խանգարել է Հասրաթյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչների հանգիստը` տալով հայհոյանքներ ու կացնով հարվածել և վնասել է 1958 թ. ծնված Էմմա Ա.-ի բնակարանի մուտքի դուռը:
Ժամը 23:00-ին Վաչագան Խ.-ն հաղորդում է տվել ոստիկանությունում, որ Էմմա Ա.-ի ամուսինը` 1953 թ. ծնված Գեղամ Կ.-ն անհիմն ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածել է իր դեմքին:
Նշանակվել են դատաբժշկական և ապրանքագիտական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: