Բեռնատարը կողաշրջվել է Բաթումի-Երեվան ավտոճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 11.10-ին, Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Բաթումի-Երևան ավտոճանապարհին՝ Ախալքալաք քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար (վարորդ Մ. Ս., ՀՀ քաղաքացի). տուժածներ չկան:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեռևս չբացահայտված հանգամանքներում “ԻՎԵԿՈ” մակնիշի MAO-139 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Ավտոմեքենան ուղղելու նպատակով դեպքի վայր է մեկնել կռունկ-ամբարձիչ հատուկ տեխնիկան:
ԱԻՆ-ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:




Լրահոս