Արագածի փողոցում վեճն ավարտվել է գլխի վնասվածքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Անհայտ քաղաքացին հուլիսի 23-ին, ժամը 22.45-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել եւ հայտնել, որ Երեւանի Արագած փողոցի թիվ 93 շենքի բակում վիճաբանություն է, եւ գլխի վնասվածքով մեկին տեղափոխել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, մեքենայի կայանման հարցի շուրջ վիճաբանել են 1960 թ. ծնված Ալբերտ Մ.-ն եւ 1986 թ. ծնված Արման Ս.-ն:
Նույն օրը, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում  հաղորդում է ստացվել, որ “ուղեղի ցնցում հարցականով” ախտորոշմամբ   բուժօգնության է դիմել Ալբերտ Մ.-ն, որտեղ ըստ նրա ուղեկցողի հայտարարության` վիճաբանության ժամանակ վերջինիս հրել վայր են գցել: Ալբերտ Մ.-ն հրաժարվել է հաղորդում եւ բացատրություն տալուց:
Ժամը 01.00-ին, ոստիկանություն  հրավիրված Արման Ս.-ն բացատրություն է տվել, որ նշված վիճաբանության ժամանակ ինքն է հրել Ալբերտ Մ.-ին, ինչի հետեւանքով նա վայր է ընկել եւ ստացել  վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս