Ակտիվիստները հրապարակել են գծատերերի անուններ. Նրանց մեջ է նաեվ Կաթողիկոսը(Տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մաշտոցի պուրակում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ  ակտիվիստները հայտարարել են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը գործել է օրենքի կոպիտ խախտումներով.
“Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, Երեւանի բնակիչներս, հիմք ընդունելով իրավունքի գերակայության ու սահմանադրականության սկզբունքները եւ առաջնորդվելով բացառապես խաղաղ ու ոչ բռնի պայքարի սկզբունքներով՝ հայտարարում ենք:Մենք չենք ընդունում քաղաքապետարանի՝ հանրային տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու քաղաքապետի հակասոցիալական որոշումը:Սա ըստ էության խոսում է այն մասին, որ նրանք գործել են սեփական շահերի տեսանկյունից եւ գերշահույթ ստանալու ցանկություն ունեն”:
Ակտիվիստները  հրապարակել են նաեւ գծատերերի անուններ . “Նեմեց Ռուբո, կաթողիկոս, Գալուստ Սահակյան, Ծաղիկ Ռուբո եւ այլն: Նրանք են կանգնած այս ամենի ետեւում:Մենք մեր բոլոր գործողություններով նպատակ ունենք բարելավել Երեւան քաղաքի հանրային ուղեւորափոխադրումների ոլորտը, այն դարձնել արժանապատիվ, մատչելի, որակյալ , անվտանգ եւ քաղաքակիրթ”,- ասել են ակտիվիստները:




Լրահոս