Օգոստոսի 1-ից գործարկվելու են նոր տեսախցիկներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես. 2013 թվականի օգոստոսի 1-ից գործարկվելու են Երեւան քաղաքում նոր տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոց, Բագրատունյաց պողոտա-Չեխովի փողոց, Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց, Ֆուչիկի փողոց-Մարգարյան փողոց, Աբովյան փողոց-Թումանյան փողոց, Տերյան փողոց-Թումանյան փողոց, Նալբանդյան փողոց-Սայաթ-Նովայի փողոց, Հրաչյա Քոչարի փողոց-Փափազյան փողոց եւ Հրաչյա Քոչարի փողոց-Վաղարշյան փողոց խաչմերուկներում:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:




Լրահոս