
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին այցելել է Մարտունի քաղաք եւ Սուրբ Ներսես Մեծ եկեղեցում մասնակցել Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին:
Նախագահը ներկա է գտնվել նաեւ քաղաքի կենտրոնական հրապարակում Սուրբ Հարության տոնի կապակցությամբ կազմակերպված տոնական մրցույթ-փառատոնին:
Բակո Սահակյանը կարեւորել է նման միջոցառումների կազմակերպումը՝ նշելով, որ այն շոշափելի դերակատարություն ունի ազգային ավանդույթների պահպանման եւ շրջկենտրոններում մշակութային կյանքի աշխուժացման գործում:
Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: