Թմրամիջոց պահելու եվ իրացնելու կասկածանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 23-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի  բաժնի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության   ծառայողները Սևան-Երևան ճանապարհին  գտնվող ռեստորանային համալիրի մոտից, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել  1990 թ. ծնված Արթուր Հ.-ին և 1992 թ. ծնված Դավիթ Մ.-ին` իր   “ՎԱԶ-2108” մակնիշի ավտոմեքեայով: 
Արթուր Հ.-ի կիսավարտիքի  գրպանից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է պոլիէթիլենային փաթեթով   1.38 գ ընդհանուր կշռով, դեղնականաչավուն զանգված, իսկ պայուսակից` գործարանային փաթեթավորմամբ, “Ջամայկա Գոլդ” Սուպռեմե 3 GR գրությամբ 12  փաթեթ, որոնցից մեկը` բաց վիճակում, որի մեջ առկա էր մոտ 0.74 գ դեղնականաչավուն զանգված:
Ըստ Արթուր Հ.-ի բացատրության` 1.38 գ դեղնականաչավուն զանգվածը   մարիխուանա  տեսակի թմրամիջոց է, որը նշված փաթեթների հետ ձեռք է բերել Վրաստանի Բաթումի քաղաքում, ազգությամբ արաբ մի քաղաքացուց:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս