
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ ցանկանում է ավարտել մարզական կարիերան իսպանական ակումբում:
«Ինձ դուր է գալիս թե´ անգլիական, թե´ իտալական ֆուտբոլը: Դիտում եմ այդ լիգաների կարևոր խաղերը: Սակայն ես ուզում եմ մնալ այստեղ ու ավարտել կարիերաս «Բարսելոնա»-ում: Հուսով եմ՝ այդպես էլ կլինի, ու ես ստիպված չեմ լինի փոխել որոշումս», – նշել է Մեսսին: