Թուրքիան միտումնավոր ահաբեկիչների է ուղարկում Եվրոպա. Հորդանանի թագավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հորդանանի թագավոր Աբդուլահ II իբն ալ-Հուսեյն ալ-Հաշիմին հայտարարել է, որ Թուրքիան միտումնավոր «Իսլամական պետության» ահաբեկիչների է ուղարկում Եվրոպա, փոխանցում է The Independent-ը:

Պարբերականը նշում է, որ Աբդուլահը նման հայտարարություն է արել դեռևս հունվարին ԱՄՆ կոնգրեսի անդամների հետ հանդիպման ժամանակ, սակայն ելույթի մասին տեղեկությունը վերջերս է ի հայտ եկել:

Բացի այդ, Հորդանանի թագավորը հայտարարել է, որ «Իսլամական պետություն»-ը նավթ է վաճառում Թուրքիային:

«Այն փաստը, որ ահաբեկիչներ են մեկնում Եվրոպա, թուրքական քաղաքականության մի մասն է համարվում»,- ասել է Աբդուլահը:

The Independent-ը հիշեցնում է, որ պաշտոնապես Թուրքիան և Հորդանանը դաշնակիցներ են, սակայն փախստականների հետ կապված ճգնաժամը վատթարացրել է երկու երկրների միջև հարաբերությունները: Հորդանանի թագավորը դժգոհ է ԵՄ-Թուրքիա գործարքից:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս