Դոնի Ռոստովում տեղի ունեցած ավիաաղետից վայրկյաններ առաջ FlyDubai ավիաընկերությանը պատկանող «Boeing-737» ինքնաթիռի օդաչուների միջև վիճաբանություն է ծագել, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:
Պարբերականը նշում է, որ «սև արկղերի» վերծանումից հետո ինքնաթիռի կործանման հիմնական վարկածը օդաչուների սխալն է եղել:
Օդաչուներից մեկը, հավանաբար, շատ է բարձրացրել ինքնաթիռի քիթը՝ այդպիսով սադրելով արագության կորուստն ու ինքնաթիռի կործանումը: Այդ իսկ պատճառով անձնակազմի անդամներից մեկը հանդիմանել է օդաչուին. «Ո՞ւր ես թռչում, կանգնի՛ր», սակայն օդաչուի սխալ գործողությունները սրել են իրավիճակը:
Մի շարք փորձագետների կարծիքով՝ FlyDubai-ի օդաչուները հոգնածության կամ փորձի պակասի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել:
Ավելի վաղ հայտնի էին դարձել օդաչուի վերջին խոսքերը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան