ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏՐՈԼԵՅԲՈՒՍՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԱՐՁԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևանի ենթակայության ,Երևանի էլեկտրատրանսպորտե փակ բաժնետիրական ընկերության 17.07.2013թ. հ.263 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի 17.07.2013թ. հ.14/42444Հ զեկուցագիրը, ղեկավարվելով “Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին” 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և “Տեղական ինքնակառավարման մասին” 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության օրենքի “Բաժնետիրական ընկերությունների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ, 83-րդ և 84-րդ հոդվածներով.
1. Երևան քաղաքում Երևանի ենթակայության “Երևանի էլեկտրատրանսպորտ” փակ բաժնետիրական ընկերության կողմից տրոլեյբուսներով իրականացվող կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը 1 ուղևորի համար 2013 թվականի հուլիսի 20-ից սահմանել 100 (հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել “Երևանի էլեկտրատրանսպորտ” փակ բաժնետիրական ընկերության տնօրենի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Ա. Գևորգյանը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ
3661-Ա, 19 հուլիսի 2013թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԱՐՁԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևան քաղաքի թվով 48 երթուղիներ սպասարկող կազմակերպությունների գրությունները, Երևան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթների կազմակերպման և անցկացման մրցութային հանձնաժողովի 17.07.2013թ. նիստի արձանագրության եզրակացությունը, ղեկավարվելով “Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին” 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և “Տեղական ինքնակառավարման մասին” 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, “Ավտոմոբիլային տրանսպորտի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով.
1.Վերանայել Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիները սպասարկող՝ սույն որոշման հավելվածում նշված կազմակերպությունների կողմից իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը (երթուղու փոխադրավարձ), այն 2013 թվականի հուլիսի 20-ից 1 ուղևորի համար սահմանելով 150 (հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ սույն որոշման հավելվածում նշված երթուղիների համար կնքված՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Ա. Գևորգյանը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ