«Սև ոսկու» գներն աճում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են առևտրի տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,83%-ով՝ մինչև 41,37 դոլար՝ մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,84%-ով՝ մինչև 39,79 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Baker Hughes նավթագազային ընկերության տվյալների համաձայն՝ նավթային հորատման սարքերի թիվը կրճատվել է մինչև 12 միավորով՝ կազմելով 464 միավոր: Գազաարդյունահանող սարքերի թիվն աճել է 3 միավորով՝ կազմելով 92 միավոր:

«Շուկան կմնա անորոշ վիճակում մի քանի շաբաթ»,- մեկնաբանել է IHS Energy Insight նավթագազային շուկայի ավագ վերլուծաբանը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան     




Լրահոս