
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը մարտի 28-ին` ժամը 11:30-ի դրությամբ, բացվել է:
Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն