Ոչ աշխատանքային օրերին թե՛ հայ-ադրբեջանական սահմանին, թե՛ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակն անհանգիստ է եղել: Հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հանգստյան օրերին սահմանային հատվածում նկատվել է լարվածություն: Կարող ենք ասել, որ Տավուշի մարզի բոլոր սահմանային գյուղերում անհանգիստ է եղել: Ինչպես գիտեք, երկու օր առաջ հակառակորդի կրակոցից քաղաքացիական անձ է վիրավորվել, մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել է մեծ վնաս: Հայկական բանակի գործողությունները եղել են համաչափ, պատասխան է տրվել բոլոր թիրախային կրակոցներին: Ադրբեջանի կողմից համաքրիստոնեական տոներին իրավիճակի ապակայունացումը, հրադադարի ռեժիմի պահպանման մասին միջազգային կազմակերպությունների հորդորներն անտեսելն անպատասխան չեն մնացել»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Հանգստյան օրերին հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ