Սաուդյան Արաբիայում ձերբակալել են բժշկին իր տան վերևում դրոշ խփելու համար: Նրա խոսքով՝ նա տեղյակ չի եղել, որ այդ դրոշի գույները ԼԳԲՏ-նույնասեռականների խորհրդանիշն է:
Բժիշկն ասել է, որ նա գնել է դրոշը համացանցում, քանի որ գույները պարզապես դուր են եկել իր երեխային:
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ հետաքննությունից հետո նրան ազատ են արձակել: Նա հեռացրել է դրոշը տանիքից:
Սաուդյան Արաբիայում նույնասեռականությունը պատժվում է օրենքով, իսկ պատժամիջոցները տարբեր են՝ ազատազրկում, մահապատիժ, քիմիական ստերջացում:
Սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը պնդում էր, որ ՄԱԿ-ի հիմնական նպատակներից պետք է հեռացնել նույնասեռականների իրավունքների պաշտպանությունը՝ նշելով, որ այն դեմ է մահմեդական կրոնի սկզբունքներին:
Նա, մասնավորապես, ասել էր.
«Տեքստում հիշատակալով սեռ՝ մենք հասկանում ենք իգական և արական, հիշատակելով ընտանիք՝ հասկանում ենք կնոջ և տղամարդու միջև ամուսնություն»:
Վերջին տարվա ընթացքում Սաուդյան Արաբիայում մահապատժի է ենթարկվել 76 մարդ: