ԻՍԿ Ո՞ՒՐ Է ՆԱՅՈՒՄ ԴԵՐՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ շաբաթ բուժման նպատակով եռօրյա հանգստի մեկնած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այդպես էլ պաշտոնապես չգաղտնազերծեց, թե առողջական խնդիրներով որ երկիր է մեկնել: Մինչդեռ հետաքրքիր է իմանալ, թե հատկապես որ երկրի առողջապահական ոլորտին է վստահում վարչապետը ավելի, քան իր կառավարած երկրի առողջապահական համակարգին: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Տ. Սարգսյանը հետազոտվել է Գերմանիայի հիվանդանոցներից մեկում: Սակայն կառավարության ղեկավարի խոսնակը հերքեց լուրը՝ «ոչ»: Այդ դեպքում կասե՞ք, թե որ երկրում է նախընտրում բուժվել կամ հետազոտվել ՀՀ վարչապետը եւ ինչու Հայաստանի բժիշկներին չի վստահում: Այս հարցին Հարություն Բերբերյանը պատասխանեց. «Մենք, այդ հարցի հետ կապված, արդեն պարզաբանում տվել ենք եւ չենք ցանկանում կրկին անդրադառնալ»: Դե իհարկե, հո վարչապետի խոսնակն էլ չէ՞ր գովազդելու այլ երկրների կլինիկաները:
Նկատենք՝ միայն վարչապետը չէ, որ բուժվում է արտասահմանում: Մեր երկրի նախագահից սկսած` գրեթե բոլոր մանր ու միջին չինովնիկները հիվանդանալուն պես վազում են եվրոպական կլինիկաներ՝ ապահով եւ վերջնական բուժում ստանալու: Իսկ միջին ու աղքատ խավի ներկայացուցիչները ստիպված են լինում «տառապել» Հայաստանում: Ուշագրավն այն է, որ ՀՀ առողջապահական համակարգի բարելավման, կատարելագործման հարցերով չինովնիկներն առանձնապես չեն մտահոգվում: Կարեւորը՝ իրենք փող ունեն դրսում բուժվելու համար, «թքած» մյուսների վրա: Հետաքրքիր է, ինչո՞վ է զբաղված ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ Դերոն:




Լրահոս