
Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo ամսագիրը նոր ծաղրանկար է հրապարակել՝ նվիրված Բրյուսելի ահաբեկչություններին:
Ծաղրանկարում պատկերված են բելգիացի ոստիկանները, որոնք գարեջուր են խմում: Ոստիկաններից մեկն ասում է մյուսին. «Պետք է համոզվել, որ գարեջրի մեջ ռումբ չկա»:
Ավելի վաղ Charlie Hebdo-ն ծաղրանկարում ներկայացրել էր ջիհադիստների վերջին խոսքերը: