Որքան են կազմել համաշխարհային աստղերի ելույթի հոնորարները ռուս օլիգարխի որդու հարսանիքին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոսնեֆտ» նավթային ընկերության սեփականատեր Միխայիլ Գուցերիևի որդու հարսանիքին հրավիրված էին համաշխարհային մասշտաբի աստղերը՝ Ջենիֆեր Լոպեսը, Սթինգը, Պատրիսիա Կաասն ու Էնրիկե Իգլեսիասը:

Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են համաշխարհային աստղերի՝ հարսանիքի ժամանակ ելույթի համար ստացած հոնորարները:

Ջենիֆեր Լոպեսի ելույթը Գուցերիևների ընտանիքի համար արժեցել է 1 միլիոն եվրո, մեկուկես միլիոն եվրո է ստացել Սթինգը, իսկ Էնրիկե Էգլեսիասը՝ 500 հազար եվրո: Ամենաքիչը ստացել է Ալլա Պուգաչովան՝ 300 հազար եվրո, նա ելույթ է ունեցել հարսանիքի վերջում:

Ռուսական LifeNews հեռուստաալիքը գրում է, որ հյուրերը սպասում էին Էլթոն Ջոնի և Բեյոնսեի ելույթին, սակայն վերջիններիս ելույթները չեն կայացել:

Նշվում է, որ Forbes ամսագիրը Գուցերիևների ընտանիքը 2015թ. Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքիների թվին է դասել:

yfffgh

75544

65567

7554444

svadba-26032016-5

bb92e13cb30571

20160326-jlo-anons

600x600_0xc0a8399a_12614787751459070205

500x500_0xc0a8399a_4943229461459018556




Լրահոս