ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի նստավայրը 1 մլն 460 հազար դրամ (3.5 հազար ԱՄՆ դոլար) է ծախսել 96-էջանոց եռալեզու կատալոգի կոնցեպտի մշակման, շապիկի եւ ներքին էջերի դիզայնի համար: Ըստ «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի` այդ գումարը վճարվել է «Կոջոյան» ՍՊԸ-ին: Ինչ խոսք, տարբեր կատալոգների գոյությունը Հայաստանում խիստ անհրաժեշտ է. ի վերջո, դրանց վրա արված ծախսերի արդյունքում է, որ ՀՀ իշխանությունները կարողանում են տարաբնույթ վարկեր ու դրամաշնորհներ «ճարել»: Բայց, այնուամենայնիվ, համաձայնե՛ք, որ պաշտոնական տվյալներով 35,8 տոկոս աղքատություն ունեցող մեր երկրում շռայլություն է ընդամենը կատալոգի կոնցեպտի մշակման ու դիզայնի համար նման գումարներ ծախսելը: Թերեւս շուկայական սակագներով կատալոգների ձեւավորումն ու կոնցեպտի մշակումը հնարավոր կլինի 3.5 հազար դոլարից էժան գներով էլ գտնել:




Լրահոս