
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Պալմիրայի ազատագրման մասին։ Մասնավորապես նշվում է.«Ողջունում ենք Պալմիրայի ազատագրումը։ Համաշխարհային մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի»։
Մարտի 27-ին սիրիական կառավարական զորքերն ամբողջությամբ ազատագրել են Պալմիրա քաղաքը «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից։