Մինչեւ 2015թ. ավարտը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կտեղափոխվի Կառավարական թիվ 2 մասնաշենք, մինչ ԱԳՆ նոր շենքի կառուցումը: Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Կառավարական թիվ 2 մասնաշենքի օտարման մասին որոշումը, ինչից հետո Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունն այդ շենքը գնեց եւ մտադիր է այնտեղ հյուրանոց կառուցել: «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ` պարզելու, թե երբ է ԱԳՆ շենքը «վերածվելու» հյուրանոցի: «Այժմ ԱԳՆ նոր շենքն է կառուցվում, որը գտնվում է արդարադատության նախարարության նախկին շենքի տեղում՝ Վազգեն Սարգսյան փողոցում: Մինչեւ 2015թ. ավարտը մենք կունենանք այդ շենքը, նոր ԱԳՆ-ն կտեղափոխվի նոր շենք, ինչից հետո էլ արդեն Էռնեկյանը կսկսի իր գործողությունը ԱԳՆ այսօրվա տարածքում»,-նշեց Ա. Սահակյանը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ