ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴՈՒՍՏՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուստրը՝ Գայանե Քոչարյանը, պատրաստվում է կոսմետիկայի նոր խանութների ցանց բացել Հայաստանում: Մեր տեղեկություններով` նա լինելու է արտասահմանյան բրենդային մի քանի ընկերությունների միակ ներկայացուցիչը Հայաստանում: Երեկ փորձեցինք տեղեկությունը ճշտել Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, որն ասաց. «Գիտեք, այդ տեղեկության մեջ մի ճիշտ բան կա, դա էլ այն է, որ Գայանե Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի աղջիկն է, ուրիշ որեւէ իրական տեղեկություն չկա: Նա որեւէ առնչություն չի ունեցել եւ չունի Ձեր նշած խանութների ցանցի հետ»: Սպասենք, կտեսնենք:




Լրահոս